Հունվարի 5-ին կարող եք աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել․ իրազեկում
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն` հունվարի 6-ին Նշվում է Սուրբ Ծնունդ և Հայտնություն: Այն ոչ աշխատանքային օր է:
Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Հունվարի 5-ին կարող եք մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը։