top of page

Հրեա ծայրահեղականները փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա (տեսանյութ)

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read


Հրեա հավատացյալները փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա: Այդ մասին Հայերն այսօրին հայտնել է Իսրայելում Հայկական համայնքների միության հիմնադիր Քրիստինե Մովսեսյանը:

Երեկ երեկոյան Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու մոտ դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ հրեա հավատացյալները վանկարկումներով անցնելիս են եղել եկեղեցու մոտով և փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա: Երևույթը անհանդուրժելի է եղել հայ համայնքի համար, և նրանք միջամտել են, որպեսզի կանխեն հրեա հավատացյալների քայլերը: Միջադեպին խառնվել են Իսրայելի ոստիկանները և հրեա հավատցյալներին հեռացրել եկեղեցու տարածքից:




bottom of page