Հայտնի է, թե ով է լինելու ՀՀ ԱԺ նախագահ
«Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահի պաշտոնում պետք է փոխարինի Հակոբ Արշակյանը
Համաձայն Սահմանադրության 144 հոդվածի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։
Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը:
ԱԺ փոխնախագահ ընտրվելիս Ռուբեն Ռուբինյանը ստացել է 70, Հակոբ Արշակյանը 71, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ 64 կողմ ձայներ, հետևաբար մինչև Հանրապետության նոր նախագահի ընտրությունը ԱԺ նախագահի պաշտոնում մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդգար Ղազարյանը։