top of page

Հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի դի



Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ դի։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։


2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։


Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։


Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 դի:


Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

1/2098
bottom of page