Երկրաշարժ Հայիթիում․ կան տասնյակ զոհեր և վիրավորներ
5․3 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Հայիթիի Նիպ դեպարտամենտը։ Զոհվել է 2, վիրավորվել՝ 52 մարդ. հայտնում է RFM Haiti ռադիոկայանը՝ հղում անելով երկրի քաղպաշտպանության վարչությանը։
Ստորգետնյա ցնցման հետևանքով ավերվել է 191 տուն, վնասվել՝ 591-ը։
Երկրի նախագահ Արիել Անրին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին, կառավարության զորակցությունը հայտնել տուժածներին։