top of page

Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ


Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պեական ծառայությունը։


«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:


Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:


Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն»,- ասված է հայտարարության մեջ:

1/2404
bottom of page