top of page

Գինտերն ու Զակարիան կհեռանան Մյոնխենգլադբախի Բորուսիայից



Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ պաշտպան Մաթիաս Գինտերն ու կիսապաշտպան Դենիս Զակարիան չեն երկարաձգի թիմի հետ պայմանագրերը։


Երկու ֆուտբոլիստն էլ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից։ Գինտերն ու Զակարիան «Բորուսիայում» հանդես են գալիս 2017 թվականից։


Գինտերի ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալը», «Բարսելոնան», «Ինտերը» և այլ թոփ-ակումբներ։ Զակարիային ցանկանում են ձեռք բերել ՄՅՈՒ-ն, «Արսենալը» և «Բարսելոնան»։

1/2102
bottom of page