Ղազախստանում վիրավորվել է 317 իրավապահ
Ղազախստանի զինվորականները Ալմաթիում վերացրել են քաղաքի կենտրոնի շրջափակումը, հայտնում է «Sputnik Ղազախստան» Telegram ալիքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Հաղորդվում է, որ շրջապատման մեջ հայտնված մոտ 200 ցուցարար զինված է եղել, լսվել են տասնյակ կրակոցներ:
Ալմաթիի ոստիկանության բաժանմունքից հայտնել են, որ քաղաքում անկարգությունների մասնակիցներ են չեզոքացվել: Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 8 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Ղազախստանում ժամանակավորապես սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը։ Իշխանություններն ընդգծում են, որ այդ միջոցառումներն ուղղված են ոչ թե քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը, այլ անվտանգության ապահովմանը։ Ղազախստանում դադարեցվել է նաև բոլոր բանկերի աշխատանքը: