top of page

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը

Nov 20, 2022
1 min read


«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հայտնում են․


««Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը։ Մարիամը 40 ամյա Ալինա Աթայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։


Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։ Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։


Մարիամի մայրիկ Ալինան իր շնորհակալությունն է փոխանցել սիրելի բժիշկներին` մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովային և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին իրենց պրոֆեսիոնալ, հոգատար մոտեցման և ամբողջ մանկաբարձական բաժանմունքին անմնացորդ նվիրման, ջերմության համար։

Իսկ մենք մաղթում ենք առողջ և խաղաղ մանկություն փոքրիկ Մարիամին»։


 
 
1/3639
bottom of page