top of page

Ֆրանսիայում նինձյայի հագուստով տղամարդը սրով հարձակվել է կին ոստիկանների վրա. կան տուժածներ


Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Շերբուրգ քաղաքում տղամարդը ճապոնական սրով հարձակվել ու վիրավորել է երկու կին ոստիկանի. հրայտնում է France Bleu-ն:


Պարբերականի տեղեկություններով՝ իրավապահները պատրաստվում էին ձերբակալել մեքենա գողանալու համար կասկածվողին։ Նա մեքենայից դուրս է եկել նինձյայի հագուստով և ձեռքին կատանա՝ ճապոնական երկար սուր։ Տղամարդը վնասել է կանանցից մեկի կզակը, հարվածել մյուսի գլխին։


Հանցագործին վնասազերծելու համար երրորդ ոստիկանը կրակ է բացել նրա վրա ու ծանր վիրավորել։ Տուժած ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց։

bottom of page