top of page

5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել


Հունվարի 24-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Աֆղանստանի հյուսիս -արեւելյան մասում: Այդ մասին հաղորդում Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտոնը:


Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Բաղլան քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 108 հազար մարդ, 49 կիլոմետր դեպի արեւելք:


Տարերքի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ հնարավոր զոհերի մասին տվյալներ չեն ստացվել։

1/2098
bottom of page