Հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակն առանց Ռուսաստանի հետ երկխոսության. Մակրոն
Հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակն առանց երկխոսության Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվա այցելության նախօրեին, հաղորդում էТАСС-ը:
«Վերջին շրջանը հաստատել է, որ, եթե մենք հրաժարվենք երկխոսությունից, իսկ այդպիսին էր եվրոպացիների ընտրությունը, երբ մենք կանցլեր Մերկելի հետ առաջարկում էինք անցկացնել ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը, ապա անհնար է կարգավորել որեւէ հակամարտություն»,-ասել է Մակրոնը le Journal du Dimanche փարիզյան շաբաթաթերթին տված հարցազրույցում: