top of page

ԵՄ դեսպանը նոր առաջարկ է արել Զինվորի տանը



Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:


«ԵՄ դեսպանին ծանոթացրեցինք տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրեցինք, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր ենք իրականացնում:


Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին: Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանեց, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը: Տիկին դեսպանն առաջարկեց հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր»,- գրել է նա:

bottom of page