Ղրղզստանը մեկ տարով դարձել է ԵԱՏՄ նախագահ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը 2022թ. Ղազախստանից անցել է Ղրղզստանին։ Հանրապետության իշխանությունները մտադիր են նոր տարում նպաստել միության երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և տրանսպորտային միջանցքների զարգացմանը։