top of page

Կքննարկի դպրոցականների պարտադիր նարկոթեստավորման հարցը


Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վիտալի Միլոնովը հայտնել է, որ Պետդուման նախատեսում է քննարկել դպրոցականների և ուսանողների համար պարտադիր նարկոթեստավորման հարցը։


Քննարկումը տեղի կունենա գարնանային նստաշրջանի սկզբում։ Միլոնովի խոսքով՝ նման քայլը կօգնի նվազեցնել դպրոցներում բռնության մակարդակը։ Այս պահին ծնողները կարող են հրաժարվել թեստավորումից՝ այդպիսով թաքցնելով խնդիրը, «որն իրենք չեն կարողանում ինքնուրույն լուծել»։


«Եթե ծնողը հրաժարվում է այս կարգի թեստ անցկացնել, դա նշանակում է, որ ինչ-որ բան կասկածում է կամ վախենում է, որ ինչ-որ բան կբացահայտվի: Ինչո՞ւ վախենալ: Պետք չէ վախենալ, այս տարիքում դեռ կարելի է փրկել մարդուն», - ասել է պատգամավորը։


Հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան ասել է, որ նման նախաձեռնություն դեռ չի ներկայացվել։ Նրա խոսքով՝ «այս թեման հանրային լայն քննարկումներ է պահանջում»:

1/2102
bottom of page