top of page

Արգելվում է ծխախոտի հրապարակային ցուցադրությունը հանրային օբյեկտներում և վաճառքի կետերում


Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացիներին և տնտեսվարողներին տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, համաձայն որի արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:


Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 - 250 000 դրամի չափով:


Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

1/2098
bottom of page