top of page

Կոլումբիայում ահաբեկչության հետևանքով տուժել է 20 մարդ


Վենեսուելայի հետ սահմանին գտնվող Կոլումբիայի Սարավենա քաղաքի կենտրոնում ռումբ է պայթել։ Զոհվել է 1 մարդ, ևս 20-ը՝ վիրավորվել. հայտնում է Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը։


Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայում, որը գտնվել է կառավարական շենքերի մոտ։ Պայթյունի հետևանքով զոհվել է հաստատություններից մեկի անվտանգության աշխատակիցը։


Երկրի իշխանությունները ենթադրում են, որ տեղի ունեցածի հեղինակը Անտոնիո Մեդինան է՝ խմբավորման ղեկավարը, որը ստեղծվել է «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) ապստամբական կազմակերպության լուծարումից հետո։


Պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն Անտոնիո Մեդինային հայտնաբերելու գործում օգնության համար մեկ միլիարդ պեսո (250,000 դոլար) պարգև է խոստացել:

1/2102
bottom of page