top of page

ՀՀ որ ճանապարհներն են փակ


ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Այդ մասին տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։


Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

1/2108
bottom of page