Ճակատենի ճանապարհը մի ժամից կփակվի․ Գևորգ Փարսյան

Ճակատենի ճանապարհը մի ժամից կփակվի։ 5 գյուղի բնակիչներ ստիպված կլինեն 10 կմ֊ի փոխարեն անցնել 140 կմ, որպեսզի հասնեն Կապան։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կապանի ՏԻՄ ընտրությունների հաղթող թեկնածու Գևորգ Փարսյան։
«Միակ այլընտրաքային տարբերակը 90-ականներին կառուցված անտառամիջյան ճանապարհն է, որը շատ վատ վիճակում է։ Մենք հիմա պիտի մտածենք բնակիչների մասին»,- ասաց Փարսյանը։