top of page

Կանադայի ԱԳՆ-ն ենթարկվել է կիբերհարձակման


Անհայտ ցանցահենները հարձակվել են Կանադայի արտաքին գործերի նախարարության համակարգչային ցանցերի վրա. հայտնում է Global News տեղական հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության և անվտանգության աղբյուրներին։ Պաշտոնապես Կանադայի իշխանությունները չեն նշում, թե ով կարող է կանգնած լինել կիբերհարձակման հետևում, սակայն հեռուստաալիքի աղբյուրները չեն բացառել «Ռուսաստանի կամ նրա աջակցությունը վայելող ցանցահենների» մասնակցությունը։

«Արտաքին գործերի նախարարությունը եղել է կիբերհարձակման թիրախ, սակայն դեռ պարզ չէ՝ ցանցահենները ներթափանցե՞լ են համակարգ, թե՞ պարզապես կարողացել են խափանել դրա գործունեությունը», - Global News-ը մեջբերում է անվտանգության անանուն աղբյուրին։

Հարձակումը խաթարել է ինտերնետ հասանելիությունը և հանգեցրել է առցանց ծառայությունների խափանումների: Հարձակման հետևանքով տուժած այլ գերատեսչությունների մասին չի հաղորդվում։

1/2102
bottom of page