Բլինկենը նշել է Բելառուսի դեմ պատժամիջոցների գործողության ժամկետը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոսել է Բելառուսում քաղբանտարկյալների մասին և պահանջել ազատ արձակել նրանց։ Հակառակ դեպքում Մինսկի դեմ պատժամիջոցները կպահպանվեն, հինգշաբթի օրը՝ հունվարի 27-ին, ասել է նա։
«2020 թվականի օգոստոսից Միացյալ Նահանգները, համաձայնեցնելով դաշնակիցների և գործընկերների հետ, հինգ փուլով պատժամիջոցներ է կիրառել Լուկաշենկոյի դաժան ռեժիմի պաշտոնյաների և կողմնակիցների դեմ։ Այս պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն դադարեցնի բելառուս ժողովրդի նկատմամբ իրենց անխիղճ բռնաճնշումները, այդ թվում՝ բոլոր քաղբանտարկյալների անվերապահ ազատ արձակման միջոցով», - ասվում է Բլինկենի հայտարարության մեջ:
Ամերիկացի դիվանագետը վստահեցնում է, որ Բելառուսում քաղբանտարկյալները պահվում են սարսափելի պայմաններում, նրանք զրկված են բժշկական օգնությունից միայն այն պատճառով, որ օգտվել են իրենց իրավունքներից և ընդդիմացել են գործող իշխանությանը։ Բլինկենը նրանց ազատ արձակումն անվանում է «անհրաժեշտ քայլ Բելառուսի համար՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար»։
«Մենք շարունակելու ենք արդարություն փնտրել տուժածների համար և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Մենք կոչ ենք անում Բելառուսին կատարել իր պարտավորությունները՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկիր»,- ասել է Պետքարտուղարության ղեկավարը։