Ավելի քան 18 մլն ՀՀ դրամի չափով վնաս է հասցվել շրջակա միջավայրին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 3-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 38 դեպք, որից 31 դեպքով հաշվարկվել է 18.361.672 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 421.872 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 16.325.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 15 դեպք, որից 10-ով հաշվարկվել է 1.496.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 234.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 540.672 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ ։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 147.122 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 1 հանձնարարագիր` ընդերքօգտագործման ոլորտում։
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.280.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 38.879.112 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 873.400 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.063.350 ՀՀ դրամ: