Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը հրապարակեց որոշումը
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Իսկ հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթեց կալանավորված, գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Նոյեմբերին կայացած նորընտիր ավագանու նիստում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար:
Առուշ Առուշանյանը չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքը, պաշտպանները պնդում են, որ մեղադրանքի հիմքում որևէ փաստական ապացույց չկա, քրեական գործը շինծու է: