Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց
- Nov 20, 2022
- 1 min read

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 11-րորդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
Իշխանությունները պատրաստում են օրենսդրական փոփոխություն, որով նույն թեկնածուն երկու անգամ չընտրվելուց հետո այլևս չի կարողանա առաջադրվել։ Գործող օրենքով այս պաշտոնն ընդդիմությանն է, և նրանք հնգօրյա ժամկետում պետք է նոր կամ նույն թեկնածուին առաջադրեն։




















