top of page

136 արտակարգ պատահար՝ 1 շաբաթում



Հունվարի 3-ից 9-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 377 դեպք, որից 136-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 71 հրդեհի, 1 քարաթափման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 152 կենցաղային կանչ. տուժել է 97 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի:


Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման 13 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք:


Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 117 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 35 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:


1/2102
bottom of page