Արտակարգ դեպք Երևանում. իրանցի վարորդը MAN բեռնատարով բախվել է էլեկտրասյանը
Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20–ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Կարիմ Դ.-ն իր վարած MAN մակնիշի բետնատարով Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Վթարի հետևանքով էլեկտրասյունը թեքվել է և նրա վրա տեղադրված էլեկտրալամպը՝ կոտրվել, իսկ ավտոմեքենայից էլ սկսվել է դիզվառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: