top of page

Արցախի ԱԱԾ-ն քայլեր է ձեռնարկում՝ պարզելու՝ ինչ հանգամանքում է գերեվարվել Միհրան Մուսայելյանը

Nov 20, 2022
1 min read



Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ Արցախի քաղաքացու՝ ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել 23.11.2021թ.-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և նոյեմբերի 16-ին Սյունիքի դեպքերի ժամանակ գերեվարված ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։




 
 
1/3639
bottom of page