top of page

Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործն ուղարկվել է դատարան



Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի հարստացման գործը գլխավոր դատախազությունն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Դատախազությունը պահանջում է բռնագանձում՝ հօգուտ պետության։ Այս մասին հայտնում է 1Lurer.am-ը։


Այս գործով անցնում են Արամ Հարությունյանը, իր կինը՝ Հասմիկ Աբգարյանը և նախկին պաշտոնյայի հետ փոխկապակցված Արշակ Ջավադյանը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ գույքի և գումարի մասին է խոսքը, դատախազությունը դեռ մանրամասներ չի հրապարակում։ Արամ Հարությունյանը 2018-ից հետախուզվում է:


Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ դատարան ուղարկված երրորդ գործն է: Մինչև այդ դատարան է ներկայացվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը:

1/2108
bottom of page