top of page

Apple-ը 11 խանութ է փակել Նյու Յորքում COVID-19-ի բռնկման պատճառով



Apple Inc. կորպորացիան հայտարարել Է, որ անորոշ ժամկետով Նյու Յորքում 11 խանութ կփակի այս քաղաքում կորոնավիրուսով հիվանդացության բռնկման պատճառով: Ընկերությունում հավաստիացրել են, որ հետեւում են իրադրությանը եւ միջոցներ են ձեռնարկում իրենց աշխատակիցների ու սպասարկյալների առողջության պաշտպանության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Apple-ի խանութներ կփակվեն Մանհեթենում, Բրուքլինում, Բրոնքսում եւ Սթեյթեն-Այլենդում: Գնորդները կկարողանան այս խանութներից իրենց առցանց-պատվերները վերցնել փողոցում:


Դեկտեմբերի սկզբին ընկերությունը հայտարարել Է նաեւ Աննապոլիսում, Մայամիում, Օնտարիոյում եւ Օտտավայում խանութները ժամանակավորապես փակելու մասին: Միաժամանակ Apple-ը խստացրել Է առեւտրի կետեր այցելելու կանոնները. սպասարկյալները պետք Է լինեն դիմակներով:


Ավելի վաղ ընկերությունը դա պահանջել Է միայն այն տարածաշրջաններում, որտեղ իշխանությունները համապատասխան որոշում Էին ընդունել: 2020 թվականի սկզբին ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակի առաջին ալիքի ժամանակ Apple-ն ստիպված Է եղել փակել իր բոլոր խանութները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

1/2098
bottom of page