top of page

Անհայտ անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մտել են տուն ու գողացել կենցաղային իրեր

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Կումայրիի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 4-ի՝ ժամը 12.00-ից, դեկտեմբերի 23-ի՝ ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էին Գյումրի քաղաքի Արմենյան փողոցի տներից մեկն ու գողացել կենցաղային իրեր:


Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ գողությունն արել է ինքը:


Գողոնը հայտնաբերվել է:


Կատարվում է քննություն:

 
 
1/3639
bottom of page