top of page

Անցած տարին ամենաշոգերից մեկն էր պատմության մեջ



Անցած տարին եղել է գրանցված յոթ ամենաշոգ տարիներից մեկը,- ասվում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (WMO) հունվարի 19-ին տարածած հաղորդագրության մեջ։


Չնայած այն հանգամանքին, որ միջին ջերմաստիճանը ժամանակավորապես նվազել է, 2021 թվականը եղել է ռեկորդային 7 անընդմեջ ամենատաք տարիներից մեկը։ Անցյալ տարի գլոբալ միջին ջերմաստիճանը մոտ 1,11 (± 0,13) °C-ով բարձր է եղել 1850-1900 թվականների մակարդակից։ Այսպիսով, 2021 թվականը յոթերորդ անընդմեջ տարին էր, երբ գլոբալ ջերմաստիճանը 1°C-ով գերազանցում էր նախորդ տարիների մակարդակը:


Բացի այդ, ըստ WMO-ի փորձագետների, գլոբալ տաքացումը և կլիմայի փոփոխության այլ միտումները կշարունակվեն մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակի ռեկորդային բարձրացման հետևանքով:

«Ջերմոցային գազերի աճող խտության ընդհանուր երկարաժամկետ տաքացումն այժմ շատ ավելի մեծ է, քան գլոբալ միջին ջերմաստիճանի տարեցտարի տատանումները, որոնք պայմանավորված են բնական կլիմայական գործոններով», – ասում է WMO-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պետերի Տալասը:

1/2108
bottom of page