Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը
Պիտսբուրգի համալսարանի գիտնականները կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։
Հետազոտվողները, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, բայց չեն հիվանդացել,պարզվում է ամսական մոտավորապես 27 բաժակ թունդ ալկոհոլ են օգտագործել։
Նրանք, որոնք վարակվել են կորոնավիրուսով, ամսական մոտ 0,4 բաժին են օգտագործել։
Միևնույն ժամանակ գիտնականները որևէ կապ չեն գտել COVID-19-ի և ոչ թունդ ալկոհոլի՝ գարեջրի կամ գինու օգտագործման մեջ։ «Հետազոտվողները, որոնք շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19-ով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, որոնք վարակվել են, գրեթե չեն խմել»,- գրում են գիտնականները իրենց հոդվածներում։
Փորձելով բացատրել խմիչքի և COVID-19-ի տարածման միջև կապը, ամերիկացի գիտնականները վկայակոչել են այլ հետազոտություններ։ Ավելի վաղ ցույց էր տրվել, որ մրսածության դեպքերն ավելի քիչ են ալկոհոլ օգտագործողների շրջանում՝ համեմատ ընդհանրապես չխմողների հետ։ Նաև, ըստ գիտական ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը: