top of page

«Մենք չենք տեսնում պարտավորությունների որևէ խախտում Ղրղզստանի կողմից». Ալեքսանդր Ստերնիկ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read


Ռուսաստանը չի տեսնում պարտավորությունների խախտումներ Ղրղզստանի կողմից Bayraktar դրոնները գնելու նրա մտադրության կապակցությամբ: Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների երրորդ ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը՝ պատասխանելով հարցին, թե տենսո՞ւմ է արդյոք Մոսկվան դրանում դաշնակցային պարտավորությունների խախտումներ՝ հաշվի առնելով, որ Ղրղզստանը ՀԱՊԿ-ի անդամ է:


«Մենք չենք տեսնում պարտավորությունների որևէ խախտում: Դեռ ավելին, այդպիսի եզակի գնումներն անհամեմատելի են մեր ռազմատեխնիկական համագործակցության ծավալի և դաշնակցին օգնելու հետ ինչպես երկկողմանի ալիքներով, այնպես էլ ՀԱՊԿ-ի պարտավորությունների շրջանակում»,-նշել է նա:

bottom of page