top of page

Ալբանիան և Սերբիան իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան


Ալբանիան և Սերբիան, Խորվաթիայից, Սլովենիայից, Հյուսիսային Մակեդոնիայից և Չեռնոգորիայից հետո, կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան կամ մտածել դրա մասին. РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները։


«Արտաքին գործերի նախարարությունը ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմաններին իրավիճակի զարգացմանը։ Հաշվի առնելով իրավիճակի սրման սպառնալիքը՝ խորհուրդ ենք տալիս չմեկնել Ուկրաինա և Ալբանիայի քաղաքացիներին կոչ ենք անում հնարավորինս շուտ լքել Ուկրաինան», - հայտնել է Ալբանիայի դիվանագիտական գերատեսչությունը։


Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը մի փոքր ավելի մեղմ է արտահայտվել։


«Արտաքին գործերի նախարարությունը այժմ Ուկրաինայում գտնվող Սերբիայի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տալիս դիտարկել այդ երկրի տարածքը ժամանակավորապես լքելու հնարավորությունը: Մենք խորհուրդ ենք տալիս Սերբիայի քաղաքացիներին, ովքեր ծրագրում են ուղևորություններ Ուկրաինա, դիտարկել իրենց ուղևորությունը հետաձգելու հարցը», - հայտնել են Սերբիայի ԱԳՆ-ից։


Ավելի վաղ իրենց քաղաքացիներին Ուկրրաինայից հեռանալու խորհուրդ են տվել Խորվաթիան և Սլովենիան։ Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն, բացի իրենց քաղաքացիներին Ուկրաինայից հեռանալու կոչ անելուց, նաև հորդորել է այնտեղ գտնվող քաղաքացիներին կապվել դեսպանատան հետ և թողնել իրենց տվյալները։ Չեռնոգորիան նույնպես իր քաղաքացիներին հորդորել է դիտարկել Ուկրաինայից հեռանալու հարցը։

1/2098
bottom of page