Հետևողական կլինեմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած պատերազմական հանցագործությունները փաստագրվեն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքը կարևոր դրույթներ է պարունակում:
«Ազգային պաշաատպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրել է նախօրեին, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն: Ես հետևողական կլինեմ, որ ապահովեն պահանջվող ճշգրիտ հաշվետվությունները այս հանցագործությունների փաստագրման ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է կոնգրեսականը: Նախագահ Բայդենը վերոնշյալ օրենքը ստորագրել է երկուշաբթի: