top of page

Ադելն արժանացել է Brit Awards-ի գլխավոր մրցանակին


Բրիտանացի երգչուհի Ադելն արժանացել է Brit Awards-ի (BRITs) գլխավոր մրցանակին, նրա Easy on Me կոմպոզիցիան, որը հինգ տարվա ընդմիջումից հետո դարձել է առաջին սինգլը, հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում, գրում է Daily Mail-ը։


Բացի այդ, Ադելը մրցանակ է ստացել «Տարվա արտիստ» անվանակարգում։ Այս անվանակարգում մրցանակի համար պայքարել են նաև երաժիշտ Էդ Շիրանը, ռեփեր Դեյվը, Լիթլ Սիմզը և երաժիշտ Սեմ Ֆենդերը։


«Տարվա միջազգային արտիստ» անվանակարգում մրցանակը շահել է ամերիկացի հայտնի երգիչ Բիլլի Այլիշը։

1/2108
bottom of page