top of page

ԱՆ սնանկության գործերի կառավարիչը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. կա 3 վիրավոր



Շիրակի մարզում, դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Կարեն Ախոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Կ.Ախոյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 50 –ամյա Ք. Գևորգյանն ու ՌԴ քաղաքացի, 10-ամյա Դ. Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:


Կայքի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ախոյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության սնանկության գործերի կառավարիչ:


Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

1/2102
bottom of page