Search
Ավտոմեքենան բախվել է գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում. մանրամասներ
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում մերկասառույցի պատճառով Volkswagen մակնիշի ավտոմեքենան դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում՝ ջրատար բետոնե հատվածի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: