top of page

Ալենի հետ մեր էներգիան միշտ բռնել է, ընդդիմության շարքերում էլ ունեմ ընկերներ. քաղաքականությունն իմ «խելքի բանը չէ». Սուպեր Սաքո

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 12
  • 1 min read

ree

Ես միշտ ուզեցել եմ Ազգային ժողովում ներկա գտնվել, ինձ համար շատ հետաքրքիր է եղել: Այսօր պարոն Սիմոնյանի հետ, որ խոսում էի, հրավիրեց, որ ես էլ նայեմ,  փորձառությունն ունենամ: Այս մասին Ազգային ժողովում, 24news.am-ի հետ զրույցում ասաց ռեփեր Սուպեր Սաքոն:

Նա, խոսելով իր քաղաքական հայացքների մասին, նշեց՝ «քաղաքականության մեջ չկա», բոլորին սիրում է: Հարցին՝ ընդդիմությա՞նն էլ է սիրում, պատասխանեց՝ «բոլորին սիրում եմ»: Նա հավելեց, որ նրանց շարքերում ևս ընկերներ ունի, շփվում է, բայց անուններ տալ չի կարող: Վերադառնալով կրկին իր և Ալեն Սիմոնյանի հարաբերություններին՝ նա ասաց.

«Ալենի հետ մեր էներգիան միշտ բռնել է, մոտիկություն ենք անում, լավ ընկերներ ենք»:

Լրագրողի հարցին՝ նա աջակցու՞մ է իշխանությանը, ասաց, որ ոչ, դա իր խելքի բանը չէ: Նա, լրագրողի հարցերին ի պատասխան, անդրադարձավ նաև պատերազմին և Արցախի կորստին:  

«Ես կուզեի կախարդական ուժ ունենայի, որ այդ ամենը հետ բերեի, այդքան զոհ չունենայինք: Պատերազմը սխալ բան է: Աշխարհին ցանկանում եմ խաղաղություն և երազում եմ, որ խաղաղություն լինի»:

«Միայն Արցախը չէ, երանի Հայաստանը ծովից ծով լիներ: Շատ ցավալի է, բայց ի՞նչ անենք, ես ի՞նչ անեմ: Մենք այդ ուժը չունենք», - նշեց երգիչը:

Նա հավելեց, որ ցանկանում է անկախ քաղաքական հարցերից, ընտրությունների արդյունքներից, ապագայում հայ ազգը լինի միասնական. աջակցեն միմյանց, չվիրավորեն, չթշնամանան:

1/3011
bottom of page