top of page

Եկեղեցին է միշտ եղել հայի փրկությունը․ պատասխան՝ Փաշինյանի աջակիցների հակաեկեղեցական արշավին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Feb 20, 2024
  • 1 min read

«Վարդանանք» շարժումը պատրաստվում է փետրվարի 24-ին Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հանրահավաք անել՝ ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Նրանց պահանջների մեջ գլխավոր կետը կաթողիկոսի հրաժարականն է: Համացանցում քաղաքացիների շրջանում մեծ դժգոհություններ են առաջացրել հակահայկական և հակաեկեղեցական թեզերը, որոնք դաշտ են նետվում սադրիչների կողմից։


Հակաեկեղեցական շարժումը, որի անունը Վարդանանք են դրել, շրջագայում է ՀՀ քաղաքներով և ժողովրդին փորձում է մոլորության մեջ գցել, Արևմուտքից ուղղորդվող շարժում է, որոնք փորձում են ամեն թեմում ուղղել թեմակալ առաջնորդների դեմ, ղեկավարում է շարժումը Անդրանիկ Դովլաթյանը։


Մեր տեղեկությունների համաձայն մի շարք քաղաքացիներ, ովքեր հասկանում են ինչ լուրջ վտանգ է իրենից ներկայացնում հակաեկեղեցական շարժումը փետրվարի 24-ին լինելու են Էջմիածնում, որպեսզի սադրիչներին իրենց տեղը ցույց տան, հանրապետության տարբեր հատվածներից գնալու են Էջմիածին, քանի որ անթույլատրելի են համարում տվյալ գործողությունները։ Մենք կապ հաստատեցինք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հետ, ով նշել է հրապարակման մեջ իր ներկայության մասին։


“Որպես հայ, որպես քրիստոնիա, ով հասկանում է այս խմբակի թուրք լինելը, չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Գնալու եմ Էջմիածին փետրվարի 24-ին, քանի որ այս իշխանությունը բոլոր չափերը վաղուց է անցել, իսկ եկեղեցին է միշտ եղել հայի փրկությունը”,- նշեց մեր զրուցակիցը։




Հիշեցնենք՝  իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հարձակումներ սկսեցին Եկեղեցու դեմ՝ մասնավորաբար կազմակերպելով Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, որը, ճիշտ է, ինչպես և սպասելի էր, խայտառակ ձախողում ապրեց, բայց դրա որոշ կազմակերպիչներ պաշտոններ ստացան: Կաթողիկոսի Ամանորյա ուղերձի չհեռարձակումը նույնպես այս մեծ դավադրության փոքր հատվածն էր։ Հիմա փորձ է արվելու հակազգային հերթական միջոցառումն իրականացնել, որի հետևում մամուլի որոշ տեղեկություններով կանգնած է Աննա Հակոբյանը։


bottom of page