ՀԱՊԿ-ը ցուցաբերեց կազմակերպության անվտանգությունն ապահովելու ունակություն․ Զաս
Ղազախստանում խաղաղապահների օպերացիան ցույց տվեց, որ ՀԱՊԿ երկրները կարող են միասին ապահովել կազմակերպության ողջ տարածքի անվտանգությունն ու կայունությունը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Россия 24»-ի «1/6» հաղորդման ժամանակ՝ պատասխանլով այն հարցին, թե ինչ ենթադրություններ կարելի է անել Ղազախստանի դեպքերից հետո։
Զասը նշել է, որ Ղազախստան խաղաղապահներ ուղարկելն իրականացվել է ճիշտ ժամանակին։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումը համապատասխանել է երկրում ստեղծված բարդ իրավիճակին։