top of page

Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 3
  • 1 min read


ree

Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա․ կա երեք տուժած։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ree
ree

1/3012
bottom of page