top of page

Միհրան Հակոբյանի վրա լավ կազմակերպված հարձակմшն համար որևէ մեկի վրա բանտային կալանք կիրառված չէ. իրավապաշտպան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read

ree

Հետույք բառ ասելու համար կալանավորում են, բայց Միհրան Հակոբյանի վրա լավ կազմակերպված հարձակման համար որևէ մեկի վրա բանտային կալանք կիրառված չէ, հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

<<Մեր տեղեկություններով, երկուսի նկատմամբ առհասարակ մերժվել է, երեքի նկատմամբ՝ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց: <<Մեր ձևով>> ասելու համար մարդիկ կալանավորվում են, 8 տարի առաջ խիստ կասկածելի գործի համար արքեպիսկոպոս է կալանավորվում, 3-4 տարի առաջ կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, բայց դիմակներով, համարանիշեր փոխելով մարդու վրա հարձակում իրականացրած անձանց չեն կալանավորում>>, - նշել է Մելիքյանը:

Նա ընդգծել է, որ տեղի է ունեցել տուժողի իրավաչափ շահերի խախտում:

1/3040
bottom of page