top of page

Պոպկորնը ձեռներս՝ հետևում ենք իմպիչմենտի գործընթացին․ Ալեն Սիմոնյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 17
  • 1 min read

Անդրադառնալով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ծիծաղելի գործընթաց է»:


«Զարմանում եմ՝ Սերժ Սարգսյանը ոնց է այդ գործընթացին սատարում, և Ռոբերտ Քոչարյանը ոնց է ձև անում։ Այդ խաղը բոլորս, պոպկորնը ձեռներս նստած, վայելում ենք, անկեղծ ասած։ Չենք հասկանում՝ ինչի համար է այդ ամենն արվում։ Մտածում ես՝ վերջը ի՞նչ, այսինքն, պլանը ո՞րն է։ Անկեղծ ասած՝ ժամանցային բան է դարձել։ Իրենք ենթադրում են, որ ինչ-որ ձայներ․․․ սկի դահլիճ չեն գալիս, նիստերին չեն գալիս, ընտրություններին էլ 350 օր բան է մնացել»,- ասել է Սիմոնյանը։

1/2651
bottom of page