top of page

Մխիթարյանի թիմակիցը մնացել է Իրանում և չի կարող միանալ «Ինտեր»-ին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 14
  • 1 min read

Իտալական «Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին չի կարողացել լքել Իրանը՝ երկրի օդային տարածքի փակման պատճառով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Թարեմին պետք է Թեհրանից մեկներ ԱՄՆ՝ միանալու «Ինտերին» Կալիֆորնիայում, որտեղ թիմը պատրաստվում է ակումբային աշխարհի առաջնությանը։ Սակայն Իրանի օդային տարածքը փակվել է անվտանգության նկատառումներով։ «Ինտերը» կապի մեջ է 32-ամյա հարձակվողի հետ և փորձում է կարգավորել իրավիճակը։

«Ինտերը» ներկայումս ԱՄՆ-ում է՝ պատրաստվելով 2025 թ. Ակումբային աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 13-ը։ Մրցաշարին կմասնակցի 32 թիմ՝ բաժանված ութ խմբի։

«Ինտերը» ընդգրկված է E խմբում՝ «Ուրավա Ռեդ Դայմոնդս», «Մոնտերեյ» և «Ռիվեր Փլեյթ» ակումբների հետ։ Թիմը մրցաշարը կսկսի հունիսի 18-ին՝ «Մոնտերեյի» դեմ խաղով։

1/2694
bottom of page