top of page

Հրդեհ է բռնկվել Մանկական երկաթուղու մոտակայքում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 25
  • 1 min read

ree

Հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Հրազդան մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մարտական հաշվարկները, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մանկական երկաթուղու մոտակայքում:Ներգրավված ուժերի համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում մեկուսցվել և ամբողջությամբ մարվել է: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ:

1/3011
bottom of page