top of page

«Չելսին» եվրագավաթներում բոլոր ժամանակների ակումբային ռեկորդ է սահմանել

Դեկտեմբերի 19-ին «Չելսին» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին» (5:1)՝ 2024/25 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրի խաղում: Այս հաղթանակի շնորհիվ լոնդոնյան ակումբը ավարտեց մրցաշարի լիգայի փուլը 100%-անոց արդյունքով՝ 6 հաղթանակ 6 խաղում:

Այս տարի «արիստոկրատները» միակ թիմն են, որին հաջողվել է մրցաշարում վաստակել 18 միավոր: Նրանք ավարտեցին մրցաշարն առաջին տեղում և դուրս եկան 1/8 եզրափակիչ: «Չելսիի» համար սա ակումբի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թիմին հաջողվել է 6 հաղթանակ տոնել եվրագավաթների խմբային փուլի ընթացքում:

Մինչ այս թիմի լավագույն արդյունքը եվրագավաթների խմբային փուլում եղել էր Եվրոպայի լիգայի 2018/19թթ․ մրցաշրջանում, երբ նրանք տոնեցին 5 հաղթանակ և 1 հանդիպում ավարտեցին ոչ-ոքի:

1/2231
bottom of page