top of page

Կապանում բախվել են «Toyota»-ն ու «XCMG NXG» բեռնատարը, կան 1 զnհ ու 2 վիրավnր․ Shamshyan

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 70-ամյա Գագիկ Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և 39-ամյա Մինաս Մ․-ի վարած «XCMG NXG» մակնիշի բեռնատարը։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Էրիկ Գ․-ն և 82-ամյա Ժիրայի Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Ժիրայր Պ․-ի մահը։



Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

bottom of page