top of page

«Մանիպուլյացիաների կարիք չկա, ակնհայտ սուտ է». Տոնոյանն արձագանքել է Վահագն Ալեքսանյանին

  • 4 hours ago
  • 1 min read

Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԲՀԿ» մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը.


«Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։


Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա»,-գրել է նա։

1/3423
bottom of page