top of page

Իշխանությունը ստեղծված պայմաններում` ապավինում է թուրք-ադրբեջանական հավաստիացումներին. Աբրահամյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 22
  • 1 min read


ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամանը գրում է․


«Պատերազմի մեջ չգտնվող եվրոպական մեծ թվով երկրներ, առանձին նաև ԵՄ-ն, հայտարարել են ռազմական բյուջեների ավելացման մասին:


Ավելին, նրանց որոշ մասը, որոնք պրոֆեսիոնալ բանակ ունեն, քննարկում են պարտադիր ժամկետային ծառայության վերականգնման մասին: Ո՞րն է պատճառը, որ իրական պատերազմի վտանգ չունեցող երկրները ձգտում են սպառազինության արդիականացմանն ու բանակի մարտունակության բարձրացմանը:


Նրանք բոլորը գիտակցում են, որ դիվանագիտական հաջողություններն առաջին հերթին հիմնված են անվտանգության ժամանակակից մեխանիզմների և մարտունակ բանակների վրա:


Իսկ իմաստ ունի՞ գրել, թե ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում` ապավինել թուրք-ադրբեջանական հավաստիացումներին և պարզապես վայելել «խաղաղությունը»»,- գրել է Աբրահամյանը: 

1/3011
bottom of page